Վրաստանի վարչապետը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29), որը կանցկացվի Բաքվում։
Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Բաքու այցի շրջանակում Վրաստանի վարչապետն անձնական հանդիպում կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ։ Նախատեսվում է, որ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա COP29 առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաև տարբեր թեմաներով կլոր սեղանների ձևաչափով պանելային քննարկումների»։
Նշենք, որ COP29-ը կանցկացվի նոյեմբերի 11-13-ը: