Ձերբակալվել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը
Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով՝ ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, և նրա ընկերը` Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը։
Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։
Օրերս Oragir.News-ը հոդված էր հրապարակել, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով հավակնում է նաև Գյումրիի քաղաքապետի պաշտոնին մտերիմներին պաշտոնների է նշանակել: