Նաիր Տիկնիզյանը նշել է թե ինչ մասնագետ պետք է գլխավորի Հայաստանի հավաքականը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, թե ինչպիսի մարզիչ կցանկանար տեսնել ազգային թիմում.
«Ո՞ւմ կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականի մարզիչի պաշտոնում։ Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Տիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։