Պուտինը վավերացրել է ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Ըստ փաստաթղթի՝ երկրները պարտավորվում են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել նրանցից մեկի վրա զինված հարձակման դեպքում։ Մոսկվան և Փհենյանը նաև կկարողանան համատեղ զորավարժություններ անցկացնել պաշտպանունակության ամրապնդման նպատակով՝ ի շահ պատերազմի կանխման։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը պայմանագիրը ստորագրել են հունիսին Փհենյանում կայացած հանդիպման ժամանակ: Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին, Դաշնության խորհուրդը՝ նոյեմբերի 6-ին:
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից, դրա գործողությունն անժամկետ է: