Ռանոսի կորսվող պոտենցիալն ու խաղաժամանակի անվերջ ճգնաժամը
ՍպորտԳերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արտագնա խաղում 0-0 հաշիվը գրանցեց «Լայպցիգի» հետ:
Հյուրերի կազմում կրկին խաղաժամանակ չստացավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը պահեստայինների կազմում էր:
Խաղաժամանակ չստանալու անվերջանալի շղթան երիտասարդ ֆուտբոլիստի մոտ խաղային պրակտիկայի լուրջ խնդիր է առաջ քաշել, ինչի հետևանքով վերջինս Հայաստանի ազգային հավաքականում եւս կորցրել է դիրքերը։ Ամառային տրանսֆերային պատուհանին դեռ շատ երկար պետք է սպասել, անհասկանալի է` ինչպե՞ս Ռանոսը կարող է բեկել կարիերայի այս անհաջող շրջանի ընթացքը։ Արդյունքում, ժամանակը գնում է և ահռելի պոտենցիալ է կորսվում...