Միխայիլ Լաբկովսկի. «Ահա թե ինչ է իրականում անհաջողությունը»
ՀասարակությունԻ՞նչ է անհաջողությունը: Եթե ավելի խորը նայենք: Եթե փորփրենք մեր ներսում…
Շատերը կարծում են, որ անհաջողությունը դռնապան աշխատելն է կամ 40 տարեկանում մայրիկի հետ ապրելը: Կամ 45-ում մենակ լինել, առանց ամուսնու և երեխաների՝ կատուներով շրջապատված:
Բայց իրականում անհաջողությունն այդպիսի տեսք չունի: Ուզու՞մ եք ձեզ պատմեմ, թե իրականում ինչն է անհաջողություն:
Ոչ մի օր չապրել այնպես, ինչպես ցանկանում ես:
Աշխատել ամենահեղինակավոր աշխատանքում, բայց ատել այն:
Ամուսնանալ ամենախելացի, խոստումնալից ու գեղեցիկ մարդու հետ, բայց նրան ամենևին չսիրել: