Ես ներում չունեմ Բալես…Առանց արցունքների անհնար է կարդալ
ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈւՄ ԱՊՐՈՂ իմ ԿԱՐՈՏ ՏՂԱ
Լավ ես ինչքան կարող էի միամիտ լինել ու հավատալ, որ էս երկրում արդարություն է հաստատվել հեղափոխությունից հետո ու էդ ձեռքով քեզ ազնվորեն կազատեն ժամկետային զինվորական ծառայությունից։
Որ նկարը նայում եմ ձեռքը շինայի մեջ է
Ասում են ծառայությունը ցավազրկողներով է անցկացրել ( ու մեզ մի բառ անգամ չի ասել ) ու էդ ձեռքով կռիվ է տվել, կյանք փրկել, ընկերների ու հրամանատարի մարմինները հանել, ու ամենակարևորը ՏՂԵՐՔԻՆ ՀԱՑ ՀԱՍՑՐԵԼ.... բոլորի մահը տեսել ու խփված ընկերոջ մարմինը հանելիս վիրավորվել....
Խոսել է ՀԱՅԿՍ.
-Մարմինս չեմ զգում, բայց հասկանում եմ հետս ինչ է կատարվում, կդիմանամ` հասցրեք հիվանդանոց։
Իր երազանքներից է խոսել, Գևս - Գևս ասելով 40ր հետո հոգին ավանդել է... Ձեռքների տակ առաջին օգնություն ցուցաբերելու ոչինչ չի եղել մինչ կհասցնեին հիվանդանոց
ՏՂԱՅԻՍ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՉՔԻՑ ԱՐՅՈՒՆԸ ԱՐՑՈՒՆՔԻ ՊԵՍ Էր ՀՈՍՈՒՄ (ու էդ պատկերից հետո, չեմ կարողանում վիրահատության կանգնել )
ԲԱԼԵՍ ուզում եմ ասել, որ բան չի փոխվել նորից նույն անարդարությունն ու կաշառակերությունն է` էլ ավելի վատ
Ես ներում չունեմ ԲԱԼԵՍ