Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Բեռլինի միջազգային տոնավաճառին
Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անցկացվող «BAZAAR BERLIN» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։
Ինչպես հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։
Նոյեմբերի 8-ին Վիկտոր Ենգիբարյանն այցելել է հայկական տաղավար և ծանոթացել ներկայացված արտադրանքին