Իլոն Մասկը, ով ներկա է եղել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ, կանխատեսում է Ուկրաինայի պատերազմի մոտալուտ ավարտը
ՄիջազգայինԻլոն Մասկը, ով ներկա է եղել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ, կանխատեսում է Ուկրաինայի պատերազմի մոտալուտ ավարտը։
Newsweek-ը տեղեկություն էր տարածել, որ Մասկը ներկա է եղել հեռախոսազրույցին, որի ժամանակ Թրամփը ծոսել է նաեւ իր ծրագրերից: Այն է` նախատեսում է ստեղծել 800 մղոնանոց ապառազմականացված գոտի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճակատային գծի երկայնքով, որտեղ տեղակայվելու են բրիտանական և ԵՄ զորքերը: Միաժամանակ Ռուսաստանը պահպանում է այն տարածքները, որոնք արդեն իսկ գրավել է։
Մասկը մեկնաբանելով լուրերը նշել է. «Շուտով կվերջանան անիմաստ սպանությունները: Պատերազմների և շահամոլների ժամանակն անցել է»:
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ խորհրդականները Թրամփին առաջարկում են ավարտել պատերազմը ճակատային գծի երկայնքով՝ «համախմբելով» օկուպացված տարածքները Ռուսաստանի համար՝ ստեղծելով բուֆերային գոտի ճակատային գծի երկայնքով, որը պետք է ներառի խաղաղապահ զորքեր (բայց ոչ ամերիկյան), և 20 տարով դադարեցնել Կիևի ինտեգրումը ՆԱՏՕ-ին։ Սակայն շատ փորձագետներ սա անիրականանալի են համարում կամ Թրամփձի կողմից շատ խորամանկ քայլ: Նա Եվրոպային փաստորեն առաջարկում է կանգնել ՌԴ-ի եւ Ուկրաինայի արանքը, որը Եվրոպան միանշանակ չի անելու: Սակայն մերժելով Փրամփի առաջարկը, դրանով Եվրոպան լիովին կբացի Թրամփի ձեռքերը` ռուսների հետ գնալ ցանկացած այլ պայմանավորվածության, կարծում են մի շարք փորձագետներ: