ՌԴ ՊՆ-ի հետ կապված հերթական աղմկահարույց ձերբակալությունն է տեղի ունեցել
ՄիջազգայինՌԴ ՊՆ-ի հետ կապված հերթական աղմկահարույց ձերբակալությունն է տեղի ունեցել: Այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել ՌԴ ՊՆ ամենամեծ շինարարական կառույցի գլխավոր տնօրենը:
Նոր կոռուպցիոն գործը, ըստ տեղեկացվածների, կարող է դառնալ ՊՆ-ի հետ կապված ամենախոշորներից մեկը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ շինարարության գլխավոր տնօրինության (GUSS) գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մոլոդչենկոն, որը Ռուսաստանի տասը խոշոր շինարարական ընկերություններից մեկի և ՊՆ ամենամեծ շինարարական կառույցի ղեկավարն է, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից (առավելագույն պատիժը՝ մինչև 10 տարի ազատազրկում):
Մոլոդչենկոյի հետ խափանման միջոց է ընտրվել ևս մի քանի հոգու, որոնց պաշտոնները չեն նշվում։ Իվան Մալցևին ուղարկել են քննչական մեկուսարան, իսկ Օլգա Պավլովային՝ տնային կալանքի տակ։ Բոլորը մեղադրվում են նույն հոդվածով: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները խարդախություններ են կատարել ՊՆ-ի համար պետական պայմանագրերը կատարելիս։
Ինչո՞վ է հայտնի Մոլոդչենկոն.
Նա ծնունդով Ուկրաինայի Կիրովոգրադի մարզից է։ Նույն մարզում Մոլոդչենկոն ուկրաինական վարորդական իրավունք է ստացել 1995թ.
2000-ականների սկզբին նա արդեն ապրում էր Մոսկվայի Մոսրենտգեն գյուղի թիվ 61899 զորամասի (27-րդ առանձին պահակային մոտոհրաձգային բրիգադ) հանրակացարանում։ Այս հատվածը նա նշել է որպես իր տան հասցե մինչև 2023թ.-ը:
Հարկային ծառայության և SPARK-ի տվյալների արտահոսքի համաձայն՝ 2010-ականներին Մոլոդչենկոն աշխատել է մասնավոր ընկերություններում։ 2014 թվականի մարտից մինչև 2016 թվականի մայիսը նա ղեկավարել է մոսկովյան փոքր հաշվապահական ընկերությունը՝ UK Technoproekt-ը։ Նաև 2016 թվականին նա ցուցակագրվել է «Project Management» նախագծային ընկերության շինարարության կառավարման տնօրենի պաշտոնում:
Մոլոդչենկոն ՊՆ կառույցների ղեկավարմանն է անցել 2017 թվականի դեկտեմբերին, այդ ժամանակվանից նրան հաջողվել է գլխավորել թիվ 12 և թիվ 8 ռազմական շինարարական գլխավոր տնօրինությունները, ինչպես նաև Հատուկ շինարարության 31-րդ պետական նախագծային ինստիտուտը։ 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը նա գլխավորել է GUSS-ը: Ըստ մի շարք աղբյուրների, դեռ ստուգել է պետք, թե ՌԴ ՊՆ-ի համար նման առանցքային կառույցում Մոլոդչենկոյի նման թռիչքներով նա արդյո՞ք ուկրաինական կամ այլ հետախուզական ծառայություններին չի պարտական: