Կուրսկում ուկրաինական ուժերի համար «բացարձակ սարսափելի» իրավիճակ է ստեղծվել և «դժոխային» պայմաններ. The Washington Post
ՄիջազգայինԿուրսկում Ուկրաինայի զինված ուժերի համար «բացարձակ սարսափելի» իրավիճակ է ստեղծվել և «դժոխային» պայմաններ, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով երկու ուկրաինացի զինյալների։
Ըստ նրանց՝ ուկրաինական 225-րդ գրոհային գումարտակի մարտիկները ծառայության են զորակոչվել 2023 թվականի ամռանը, ուղարկվել արտասահման՝ վերապատրաստման, այնուհետև տեղափոխվել Կուրսկի շրջան։ Նրանք ասացին, որ ռազմական գործողություններին մասնակցելու այս փորձն իրենց առաջինն է։
«Կուրսկի համար պայքարը մնում է լարված և երբեմն սարսափելի ուկրաինացիների համար: Սումիի շրջանի հիվանդանոցներից մեկում տղամարդիկ պառկած են վիրակապված ոտքերով և ձեռքերով՝ նկարագրելով Կուրսկի դժոխային պայմանները»:
Ինչպես նշել է Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներից մեկը, նրա ստորաբաժանման երկու հրամանատարներն էլ մահացել են մարտական գոտի ժամանելուց անմիջապես հետո։ Մնացած ուկրաինացի զինվորականներւ ստիպված են եղել հոգալ իրենց հոգսը և ինքնուրույն կազմակերպել իրենց տարհանումը, ասել է նա։