Մարդանման ռոբոտի ստեղծած առաջին դիմանկարը աճուրդում վաճառվել է 1,32 մլն դոլարով. Daily Mail (Տեսանյութ)
ՀասարակությունՄարդանման ռոբոտի ստեղծած առաջին արվեստի գործը Նյու Յորքում աճուրդում վաճառվել է 1,32 մլն դոլարով, գրում է Daily Mail-ը։
Խոսքը անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դիմանկարի մասին է, որը նկարել է աշխարհի առաջին ուլտրաիրատեսական ռոբոտ նկարիչ Աի-Դան։ Sotheby’s-ի աճուրդի ժամանակ լոտի համար 27 հայտ է եղել՝ գերազանցելով նախավաճառքի սպասումները, որոնք տատանվում էին $120,000-ից $180,000:
«Այս իրադարձությունը կարևոր պահ է ժամանակակից արվեստի պատմության մեջ և արտացոլում է AI տեխնոլոգիաների և արվեստի համաշխարհային շուկայի աճող խաչմերուկը», - ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ:
Ai-Da ծրագիրը մեկնաբանել է Թյուրինգի դիմանկարը և ստեղծել նրա դեմքի տարբեր մասերի 15 առանձին նկարներ։ Աշխատանքներն այնուհետև լուսանկարվեցին և բեռնվեցին համակարգչի վրա, որը, օգտագործելով լեզվական մոդել, որոշեց ստեղծել մեկ նկար:
«Իմ աշխատանքի հիմնական արժեքը նոր տեխնոլոգիաների շուրջ երկխոսության կատալիզատոր ծառայելու կարողությունն է», - ասել է ռոբոտը:
Այնուամենայնիվ, Ai-Da-ն դեռ չի կարող արվեստի գործեր ստեղծել առանց մարդու միջամտության. հենց ստուդիայի օգնականներն են օգնել կտավի վրա ավելի իրատեսական վերջնական արտադրանք ստեղծել, գրում է NYT-ը։