ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի Ալկո» գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն է։ Հրազենային վնասվածքը նրան պատճառել է Արարատի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն։
Գառնիկ Խ․-ն ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ տանելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։