«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ Մենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի Մոտա ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր ՇՈՒՏՈՎ. Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաները այլեւս «Իզմիրլյան» բկ-ում են ԳԱԱ պատվիրակությունը Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի Առողջ լյարդի համար Top 5 մթերքները Յո՞ երթաս, Նիկո՛լ… Մաշ Իսրայելյանի հրապարակումը քրոջ` կյանքից հեռանալուց օրեր անց Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Եթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա. Աճեմօղլու

Յո՞ երթաս, Նիկո՛լ…

Վերլուծություն

Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները բավական ուշագրավ ազդեցություն են թողնում հայաստանյան ներքաղաքական դաշտի վրա: Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հայաստանյան լիբերալներն անգամ լիովին իրենց որբացած են զգում: Իսկ թե ինչպես են լիբերալ Ջո Բայդենից հետո՝ Քամալա Հարիսի շուքի տակ ապրելու հույսով գոյատեւելու հիմա, թերեւս նույնիսկ քաղաքագետների քննարկելիքը չէ, այլ` պրոկտոլոգների:

Հատկանշական է, որ եթե մինչեւ մի քանի օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տրամադրությունները բոլորովին այլ էին, անգամ պատրաստ էին տապալել Փաշինյան Նիկոլին ու իրենց հավատարմությունը վերահաստատել Արեւմուտքին ու Միացյալ Նահանգներին, ապա այժմ «թայմաութ» են վերցրել: Իրավիճակից շահողներից մեկն էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դուրս եկավ: Վերջինիս պաշտոնանկ անելու իշխանական առավել լիբերալ թեւի ճիգերն ապարդյուն էին, հիմա բումերանգի օրենքով հակառակ իրավիճակն է ստեղծվել:

Ակնհայտ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ համախմբվող սորոսականներն ու թունդ լիբերալ թեւը մնալու են առանց արտաքին հենարանի: Դոնալդ Թրամփն ավելի շուտ կպայմանավորվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քան թե Հայաստանում կանաչ լույս կվառի ալենսիմոնյանականների համար, հատկապես, երբ ինքը՝ Թրամփը, սորոսականության ու լիբերալիզմի հետ ոչ թե մրցակցային, այլ թշնամական հարաբերություններ ունի: Այս դեպքում՝ ի՞նչ է լինելու Արեւմուտքին խոստումներ տված ու Միացյալ Նահանգներում լիբերալների հաղթանակի մասին չարդարացված սպասումներ ունեցող իշխանական եւ մերձիշխանական թեւի հետ:

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՆԴՈՆ ԿՄՆԱ, ԻՍԿ ԱԼԵ՞ՆԸ

Սեւ ամպեր են կուտակվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխին: Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու որոշ ՔՊ-ականների նախաձեռնությունը հուշիկ քայլերով վերափոխվում է Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու օրակարգով: Իսկ դրա համար պատճառները մեկը չեն:

Նախ Նիկոլ Փաշինյանին պետք է ցույց տալ, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին ինքը չի պատրաստվում գնալ քաղաքական ինքնասպանության, այլ պատրաստ է տեղավորվել այնտեղ, որտեղ իր սեփական կաշին կփրկվի: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է տեղի ունենան փոփոխություններ իշխանական բուրգում, ավելի կոնկրետ ասած՝ սորոսականության եւ լիբերալիզմի հավաքական կերպարները պետք է դուրս մղվեն իրենց զբաղեցրած աթոռներից: Եվ այս հարցում առանց այլեւայլության՝ Փաշինյան Նիկոլը պատրաստ է «զոհաբարել» Ալեն Սիմոնյանին, ով մեկ անգամ չէ, որ սայթաքել է առնվազն վերջին շրջանում:

Օրինակ, Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննող ՔՊ-ականները ստիպված կարող են քննարկման դնել նաեւ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Մի մարդու, ով խորհրդարանում դիմում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին՝ ասելով. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա…»: Իսկ երբ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հարցնում է՝ չե՞ս ամաչում, տալիս է ամբարտավան պատասխան՝ «չէ՛»: Ավելի վատ վարքագիծ է դրսեւորում Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողի հանդեպ՝ ոչ միայն հայհոյում է, այլեւ զրկում է նրան ԱԺ մուտք գործելու իրավունքից: Դե մնացած պատմություններն էլ չհիշեցնենք՝ սկսած հարսի հետ կապված կոռուպցիոն մութ պատմությունից մինչեւ քաղաքացու վրա թքելը, ինչը եւս կոծկվեց գնաց:

ՈՐՆ Է ՆԻԿՈԼԻ ԵԼՔԸ

Իսկ ավելի ճկուններն արդեն իսկ սկսել են Նիկոլ Փաշինյանի գովքը, թե որքան ճիշտ էր վերջին շրջանում Արեւմուտքի գրկից թռնելու նրա քայլերը: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության նախկին պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, որը պաշտոնանկությունից հետո էլ շարունակում է մնալ անվերապահ նիկոլական, գրում է. «Հավասարակշիռ քաղաքականությունը նման իրավիճակների համար է, երբ ԲՐԻԿՍ կամ ԱՊՀ հանդիպումներին վարչապետը մասնակցում էր, ճղղում էիք ձեզ, թե բա՝ Արեւմուտքը դեմ է: Հիմա հասկացա՞ք, որ պետք չէր ամբողջությամբ շորերով թռնել ԱՄՆ-ի գիրկը եւ պետք էր հաշվի առնել մոտալուտ ԱՄՆ ընտրությունների արդյունքները: Վուդրո Վիլսոնի քարտեզը դարձել է սինդրոմ հայերիս համար ու բոլոր նմանատիպ իրավիճակները կարելի է կոչել Վիլսոնյան սինդրոմ»:

Այո, այսպես, որ գնա դեռ շատ նիկոլականներ են սկսելու Բրիկսի փիառով զբաղվել, ինչու ոչ, նաեւ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնել: Այս առումով տեղին դիտարկում է անում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Ինչպես համացանցում են որոշ մարդիկ ֆիլտրներ կիրառում, որ ավելի սիրուն երեւան, այնպես էլ քաղաքական դաշտում են որոշ ֆիգուրներ ֆիլտրներ դնում իրենց ասելիքի մեջ, որ համոզիչ երեւան ու հայրենասեր: Սա նույն երեւույթն է, ուղղակի քաղաքականության մեջ է, ու զարմանալի է, որ չեն հասկանում՝ կողքից այդ «ֆիլտրները», միեւնույնն է, երեւալու են», - ասում է նա:

Եվ, իսկապես, ինչ «ֆիլտր» պետք է դնեն Նիկոլ Փաշինյանն ու նիկոլականները, որ համոզիչ թվան, որ մի օրում կարող են, ասենք, արեւմտամետից դառնալ պրոռուսական, սա թերեւս հարցերի հարցն է: Այս համատեքստում կա եւս մեկ տարբերակ: Նիկոլ Փաշինյանը կարող է Արեւմուտքի հպատակներից ուղղակի մաքրել իր շրջապատը`ուղղակիորեն գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ առանց նրանց: Սրանով թերեւս նա մի կրակոցով երկու նապաստակ խփի՝ ե՛ւ կազատվի ամեն պահի իրեն դավաճանելու պատրաստ պաշտոնյաներից, ե՛ւ կապահովի իր պաշտոնավարման երկարակեցությանը՝ երդում-պատարագ տալով դրսում, թե այլեւս առաջվանը չէ: Ողջունում է Վրաստանում ազգային ուժերի իշխանության գալը, Թրամփի ընտրվելը, մի հատ էլ գնում է ԲՐԻԿՍ: Բայց արդյո՞ք կհավատան Նիկոլ Փաշինյանի արցունքներին, սա էլ ժամանակը ցույց կտա:

ԻՍԿ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

Ստեղծված նոր իրավիճակում փորձում է համապատասխանաբար դիրքավորվել նաեւ ընդդիմությունը: Քաղաքական հանրային դաշտում տեւական լռությունից հետո  հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հավաքել է իր թիմին, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությանը եւ միքանիժամանոց հանդիպում ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում, որը ձգվել է մինչեւ ուշ երեկո:

«Այո, հաստատում եմ, որ ֆրակցիայի նիստ է տեղի ունեցել դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ` աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում», - լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վստահեցրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Մինչ «Հայաստան» դաշինքում դեռ քննարկում են, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը արդեն իսկ հստակեցնում է հանրապետականների դիրքորոշումը:

«Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։ ԱՄՆ -ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։ Ավելին, չի հեռանալու նաեւ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն։ Հետեւաբար, Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից անլուրջ էին», - ասում է Շարմազանովը։

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Սահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ ադրբեջանական կողմի նախապայմանն է. Գոհար Մելոյան«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՄենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի ՄոտաԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՇՈՒՏՈՎ. Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաները այլեւս «Իզմիրլյան» բկ-ում են ԳԱԱ պատվիրակությունը Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտիԱռողջ լյարդի համար Top 5 մթերքներըՅո՞ երթաս, Նիկո՛լ…Մաշ Իսրայելյանի հրապարակումը քրոջ` կյանքից հեռանալուց օրեր անցԱզգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներըԵթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա. ԱճեմօղլուԱկնկալում եմ, որ Թրամփը չի կրկնի ԱՄՆ նախկին վարչակազմի սխալները․ ԷրդողանԽաչագողերի եւ հայերիս ու Հայաստանի դեմ նյութվող դավի մասինՎարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. ԱԺ նախագահը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբԱդրբեջանը Շուշի է տեղափոխել 222 ընտանիքՄեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. ՔՊ–ական պատգամավոր (տեսանյութ)Կյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՆերիր նրան տեր, քանզի չգիտի՝ ինչ է խոսում. Գուրգեն Սարգսյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինՀաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին.ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՀորդորում եմ բոլորին ուղարկել այս նամակը COP29-ի պատվիրակներին. Միքայել ԳրիգորյանԱնհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Հենրիխ Դանիելյանը կոչ է անում միանալ ֆլեշմոբինՃապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ տիեզերք են ուղարկել փայտե արբանյակԻնչպես հոգ տանել ծանր հիվանդների մասին ու մնալ առողջՎե՛րջ տվեք այս ապօրինությանը, միտումնավոր «Գոյ»-ը վերացնում են. Մհեր ՄեսրոպյանԿարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»...Մի քանի նշան, որ Դուք հասել եք հոգևոր հասունությանԲոլորը կիմանան՝ ով է ուզում «փրկել», ով չի ուզում «փրկվել». «Գոյ»-ը փաստեր կներկայացնիApple-ը «լրջորեն մտածում է» ստեղծել ակնոցի նման սարք, որը կմիանա iPhone-ինՑանկանում եք կրծքային եւ որավայնային հիվանդությունների բուժման արդի մոտեցումներ մինիմալ ինվազիվ մեթոդներով, ուրեմն շտապեք «Աստղիկ» բկԲույրերը կարող են բուժել վերքերը.գիտնականներ Մի քանի հիշեցում բաց սրտով ապրողների համարԱհա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԶավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ)Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունըՄասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՄխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. ՏիկնիզյանԱրմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ)Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականինՊուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովինԹքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ․ Եղիշե ՄելիքյանՕրվա խորհուրդ. նոյեմբերի 8Սկանդալ՝ Իսրայելի և Ֆրանսիայի միջևՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՋուր չի լինի. հասցեներԱշոտյանի գործը նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից է․ Նաիրա Զոհրաբյան«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետԴագաղ-նիկոլի օրոք ոչ արդարադատություն կա, ոչ էլ պատասխանատվություն. լրագրող
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top