Եթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա. Աճեմօղլու
ՀասարակությունԱշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում անցկացված «Brand Week» միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով մեկնել էր Թուրքիա։
Հայտնում է Ermenihaber.am-ը։
Այս ընթացքում Աճեմօղլուն հյուրընկալվել է թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըի Youtube-յան ծրագրին։
Ալթայլըն հարցրել է․ «Թուրքական տնտեսության ամենակարևոր խնդիրը ո՞րն է»։
Հարցին ի պատասխան՝ Աճեմօղլուն նշել է իրավական համակարգը և կրթությունը՝ ընդգծելով հարգալից դատական համակարգի ձևավորումը որպես պայման, իսկ կրթության վերանայումը՝ որպես անհրաժեշտություն։
«Առանց մրցակցությանը բաց, ազատ մտածելուն միտված կառուցվածքով, արհեստական բանականությունը ճիշտ օգտագործել իմացող և նորությունների համար բաց և, կրկին ասեմ, ազատ մտածելակերպով կրթական համակարգի ստեղծման Թուրքիայի տնտեսությունը կայուն կերպով ուղղել հնարավոր չէ»։
Եթե նույն կրթությունը, նույն գիտական աստիճանը ունեցող Տարոնն աշխատեր Թուրքիայում, կկարողանա՞ր ստանալ Նոբելյան մրցանակ, հարցրել է լրագրողը․
«Չէի կարողանա ստանալ։ Որովհետև թուրքական համալսարաններն ազատ չեն։ Եթե մի գիտության մարդու ասեք, թե ինքը ինչ պետք է անի, այդ գիտական մարդը Նոբելյան-մոբելյան վերցնել չի կարող»,- պատասխանել է Աճեմօղլուն։