Անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Հենրիխ Դանիելյանը կոչ է անում միանալ ֆլեշմոբին
Ներքաղաքական«Հարգելի ընկերներ,
Իրականացնում ենք ֆլեշմոբ՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ բոլոր գերիներին։ Նամակներ եմ ուղարկել բոլոր Եվրոխորհրդարանի պատգամավորներին, ովքեր մասնակցելու են Բաքվում կայանալիք COP-29 կոնֆերանսին՝ կոչ անելով բարձրացնել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը։ Կոչ եմ անում բոլորին միանալ այս ֆլեշմոբին եւ ուղարկել նույն բովանդակությամբ նամակներ հետեւյալ էլեկտրոնային հասցեներին», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։