«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆ
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԳԱՐԻԿ ԷԴԻԿԻ ԱՐԵՎԻԿՅԱՆՆ էր։ Երեկ, նոյեմբերի 7֊ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 27 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Գարիկը ծնվել է 1997 թվականին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Փանիկ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցին զուգահեռ հաճախել է մարմնամարզության դպրոց, մի շարք մարզաձևերի։ Խորացել է քիքբոքսինգում, արժանացել մեդալների, պատվոգրերի։
Հերոսի մայրը, տիկին ՀԵՐՄԻՆԵՆ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. - «Գարիկս 2015 ֊ին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ «Մասնագիտական մանկավարժություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությամբ։ Հաճախել է նաև լեգենդար «Ալբերտ Ազարյանի» անվան մարմնամարզության մարզադպրոց և Երևանի Ջիու ֊ջիթսուի մարզադպրոց։ Ջիու ֊ջիթսու մարզաձևում մեծ նվաճումներ ուներ, միջազգային երկրներում միշտ բարձր է պահել հայկական դրոշը։ Երևանում աշխատել է նաև մարզիչ այս մարզաձևի։ Կարմիր դիպլոմով ավարտեց ինստիտուտը։ Ծառայում էր Ջրականում, որպես հրետանավոր։44֊օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Ջրականի, Հադրութի, Վարանդայի, Մարտունու պաշտպանության համար մղվող ռազմական գործողություններին»։ Գարիկ Արևիկյանը Հերոսաբար անմահացել է հոկտեմբերի 30֊ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հուղարկավորվել է Փանիկի զինվորական պանթեոնում։ Փանիկի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվել է ջիու ֊ջիցուի անվանի մարզիկ, մարզիչ Գարիկ Արևիկյանին նվիրված հուշարձանը, իսկ մարզադահլիճը նրա անունով է կոչվել։ Հետմահու շնորհվել է «Մարտական խաչ 1֊ին աստիճան», «Արիության համար», «Մարտական ծառայության» մեդալների։Գարիկի անունը ոսկե տառերով գրվեց սպորտի պատմության մեջ։Երևանում շուտով կկայանա Գարիկ Արևիկյանին նվիրված ջիու ֊ջիթսուի հերթական, ավանդական հուշամրցաշարը։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ