«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել ազգային հավաքական Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակում Ինչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմ Լռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցին Ո՞ւր էիք դուք. ԶԱՐՄԱՆՔ ­Հայ­կո, ճիշտ կա­նես, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլանների երկիր Հայաստանս «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ Մենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի Մոտա ԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր

Սահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ ադրբեջանական կողմի նախապայմանն է. Գոհար Մելոյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:

«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷԻՆ ՄԵՐ ԱՀԱԶԱՆԳՆԵՐԸ՝ ՍԱ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՊՐՈՑԵՍ Է»

— ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջապես ասաց, որ Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է: Ավելին՝ նրա գնահատմամբ՝ այստեղ որպես շատ հզոր եւ կոնկրետ ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Արդյոք սա բավարար է, որպեսզի Ադրբեջանը ձեռք կքաշի ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջից:

— Բավականին ակնհայտ է, որ խնդիրը մեր Սահմանադրության նախաբանն է, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին, որում էլ ամրագրված է Ադրբեջանի համար խնդրահարույց ձեւակերպումը՝ համազգային նպատակը, հիմնարար սկզբունքը: Այս պնդումը գալիս է հիմնավորելու Ադրբեջանին մի շարք պաշտոնյաների տրված հարցազրույցները, մասնավորապես՝ ամենաթարմ օրինակն այն է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը միջազգային եվրոպական մի լրատվամիջոցի հարցազրույց էր տվել, որտեղ, ի զարմանս ինձ, անգամ տերմինով՝ հայկական բառի եզրույթով նշել էր, թե մենք Սահմանադրության նախաբանում ի՞նչ փոփոխություն պետք է անենք։ Հիմա այստեղ գալիս է ամենակարեւոր կարմիր գծով անցնող ահազանգը, թե ինչո՞վ է կաշկանդված այս իշխանությունը, եւ ի՞նչ էր անում ու ինչի՞ն էր միտված Սահմանադրական դատարանի այս որոշումը: Սակայն արդեն Սահմանադրական դատարանի հայտնի տխրահռչակ որոշման հրապարակումից հետո մեզ մոտ տրամաբանական շղթան ամբողջականացավ: Այժմ Սահմանադրության նախաբանում փոփոխություն անելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե։ Այդ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ընդունման ադրբեջանական կողմի նախապայմանն է:

— Իսկ ի՞նչ է ասվում այդ նախապայմանում:

— Իրենք ասում են՝ դուք չեք հրաժարվում Լեռնային Ղարաբաղի հետ կապված Անկախության հռչակագրի դրույթից: Իսկ այն մեր Սահմանադրության մաս է կազմում, որովհետեւ նախաբանում Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ արտացոլվել է, բայց իրավական ի՞նչ կյանք է ստացել, պարզ չէ: Անկախության հռչակագրի բոլոր դրույթները հենց նախաբանի մեջ հղում է արված, որը բավականին լայնամասշտաբ նախապատմություն է ունեցել՝ 1991-ից մինչեւ 1995 թ., որովհետեւ Անկախության հռչակագրի թե՛ ընդունմանը նախորդել է, թե՛ դրան հաջորդել է ծավալուն իրավաստեղծ գործընթաց՝ քննարկումներ, պրոցեսներ, որոնց արդյունքում ընդունվել է 1995 թվականի հուլիսի մեր Սահմանադրությունը։

Ի՞նչ է անում Ադրբեջանը: Ասում է՝ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԳ նախարարը հանդես եկան օգոստոսի վերջին ելույթներով առ այն, որ պատրաստակամ են կնքելու նախնական համաձայնության եկած դրույթների շուրջ Խաղաղության պայմանագիրը՝ նախնական տեսքով: Նախ ադրբեջանական կողմը տարբեր խոսնակների տեսքով ասաց, որ իրենք, մինչեւ այդ փոփոխությունը տեղի չունենա, պատրաստ չեն այդ փաստաթուղթը ստորագրել։ Այսինքն՝ իշխանությունը խնդիր ունի օրակարգային նախաբանում փոփոխություն անել եւ կրկին գալիս է այն օրակարգային հարցի՝ Սահմանադրության պահանջին, որ իշխանությունն իր այդ  խնդիրը կարող էր լուծել բացառապես հանրաքվեով: Այսինքն՝ ժողովրդի կամքը հարցնելով սահմանադիրը Սահմանադրության անփոփոխելի դրույթները փոխելու, նոր Սահմանադրություն ընդունելու հարցը առաքել է, լիազորել է իմպերատիվ կերպով: Այս իշխանությունը որեւէ կերպ չի ուզում հանրաքվեի դիմել, անգամ իրենք տարբեր մակարդակներով հայտարարել են լրատվամիջոցներում տարբեր աղբյուրներից հղում կա, որ իրենք անգամ ադրբեջանական կողմին են դիմել այն հարցով, որ մինչև 2026 թվականն իրենց ընտրական գործընթացը, նոր ընտրությունները իրենք ամեն կերպ խուսափելու են սահմանադրական հանրաքվե իրականացնելուց: Ժողովրդի քվեն ապավինող, ժողովրդի քվեն անընդմեջ շահարկող քաղաքական ուժը խուսափում է ժողովրդի կարծիքն այս առանցքային խնդրի վերաբերյալ հարցնելուց՝ ունենալով այս օրակարգային խնդիրը:

Ի՞նչ են անում, մի իրավական անուղի սխեմա են մտածել, որը մեզ արդեն պարզ դարձավ այս տխրահռչակ որոշմանը ծանոթանալիս։ Կարճ, համառոտ ասեմ հանրության համար, որ իշխանությունը Սահմանդրական դատարանի ձեռամբ, որտեղ էլի յուրայիններով մեծամասնություն է, ապօրինի մի շարք գործընթացներ են իրականացնում ՍԴ դատավորների նկատմամբ՝ ի դեմս Հրայր Թովմասյանի։ Այդ պրոցեսի արդյունքում էպոպիան որպես հակասահմանադրական, այն ժամանակվա սահմանադրական փոփոխություններն էին, որի արդյունքում իրենք կարողացան յուրային դատավորներով համալրել Սահմանդրական դատարանը: Պատահական չէին մեր ահազանգներն այն ժամանակ, որ սա նպատակային եւ խնդրահարույց պրոցես է։

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՎԵԼԻ ԳԻՏԱԿԻՑ ՈՒ ԱԿՆԱԾԱՆՔՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԵՐ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ»

— Արդյո՞ք Սահմանադրական դատարանն իրավունք ուներ քննարկման առարկա դարձնել Անկախության հռչակագիրը, մի հատ էլ եզրակացությամբ հանդես գար:

— Որեւէ կերպով՝ ոչ։ Սա լիազորությունների սահմանազանցում ու չարաշահում է։ Սա ակնհայտ ապօրինի իրավական ակտ է: Ի դեպ, հրապարակվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը այս որոշման վերաբերյալ, ով դարակներով դասավորում է տասնյակի հասնող խնդիրները` սեպտեմբերի 26-ի ՍԴ որոշման հետ կապված: Իմ գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանի այս հատուկ կարծիքը պատմաիրավական ու գիտական նշանակություն է ունենալու հետագա սերունդների համար, որովհետեւ մենք, ցավոք սրտի, այս պահին այնպիսի իրավիճակում ենք, որ որեւէ ապօրինի, հակաիրավական ու հակասահմանադրական գործընթաց չենք կարողանում կասեցնել ու, այո, եթե այդ զարտուղին մտածել են, իրենք կյանքի են փորձելու կոչել այս իրավիճակում:

Իհարկե, զավեշտն այն է, որ ադրբեջանական կողմն ավելի գիտակից ու ակնածանքով է վերաբերվում մեր հիմնարար իրավական փաստաթղթերին, բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք։ Իսկ եթե անդրադարձ ենք կատարելու արդեն Սահմանադրական դատարանի որոշմանը, սա 2 կոմպոնենտով է: Նախ` առաջարկում եմ դիտարկել Սահմանդրական դատարանի որոշումը, Անկախության հռչակագիրը, համամասնությունն ու համադրությունը, մյուսը՝ ընդհանրապես ի՞նչ պետք է ասել Սահմանադրական դատարանն այդ սահմանած հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ, որն էլ հիմք հանդիսացավ, որ Սահմանադրական դատարանն այս որոշումը կայացնի: Այստեղ գալիս ենք սկզբից: Նախ կուզեի հղում կատարել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` ինձ համար շատ արժեքավոր գնահատականին՝ Անկախության հռչակագրին, ով անվանել է այն անանց արժեք պատմագիտական եւ պետականակազմության տեսանկյունից ու՝ այո՛, Անկախության հռչակագրերը պետությունների համար անանց արժեքներ են, որովհետեւ դրանք են հենց հիմնարար փաստաթղթերը:

— Այսօր գուցե շատերը չե՞ն գիտակցում Անկախության հռչակագրի կարեւորությունը, ու դրա մասին պետք է ավելի մանրամասն խոսել…

— Այն հռչակում է իրողություններն ու փաստերը տվյալ պահի դրությամբ ու դրանց հիման վրա են ծագում պետությունները՝ հիմնադիր նախահայրերի կամքի դրսեւորմամբ եւ փաստաթղթավորմամբ ու արդյունքում այդ փաստաթղթերը նախանշելով հենց նույն հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, արդեն խարսխում են հետագա պետականաշինության գործընթացները եւ իրավաստեղծ պրոցեսը։ Հիմա այս իշխանությունն այդ անանց արժեքը դարձրեց շոշափելի եւ անցելի, ինչն անընդունելի է՝ ցանկացած գիտակից մարդու եւ հատկապես մասնագետի տեսանկյունից։ Դուք դիցուք կպատկերացնե՞ք, օրինակ` Ֆրանսիայի Հանրապետությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրենց Անկախության հռչակագրերը դարձնեն քննարկման առարկա: Դրանք անգամ մի շարք մասնագիտական քննարկումների կամ այն էլ Գերագույն դատարանների կողմից քննարկելը կամ որեւէ կերպ մեկնաբանելն է տարբեր իրավիճակներում համարվել անընդունելի տվյալ պետություններում: Անկախության հռչակագիրը դասական առումով նորմատիվ իրավական ակտ չէ, ըստ էության, որը կարողանաս ճկես, փոփոխես, ուժը կորցրած ճանաչես: Այն մշտապես գործող եւ պետության գործունեությունը փոխպայմանավորած փաստաթուղթ է։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել ազգային հավաքական Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակումԻնչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմԼռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցինՈ՞ւր էիք դուք. ԶԱՐՄԱՆՔ­Հայ­կո, ճիշտ կա­նես, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԿլանների երկիր ՀայաստանսՍահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ ադրբեջանական կողմի նախապայմանն է. Գոհար Մելոյան«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՄենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի ՄոտաԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՇՈՒՏՈՎ. Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաները այլեւս «Իզմիրլյան» բկ-ում են ԳԱԱ պատվիրակությունը Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտիԱռողջ լյարդի համար Top 5 մթերքներըՅո՞ երթաս, Նիկո՛լ…Մաշ Իսրայելյանի հրապարակումը քրոջ` կյանքից հեռանալուց օրեր անցԱզգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներըԵթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա. ԱճեմօղլուԱկնկալում եմ, որ Թրամփը չի կրկնի ԱՄՆ նախկին վարչակազմի սխալները․ ԷրդողանԽաչագողերի եւ հայերիս ու Հայաստանի դեմ նյութվող դավի մասինՎարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. ԱԺ նախագահը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբԱդրբեջանը Շուշի է տեղափոխել 222 ընտանիքՄեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. ՔՊ–ական պատգամավոր (տեսանյութ)Կյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՆերիր նրան տեր, քանզի չգիտի՝ ինչ է խոսում. Գուրգեն Սարգսյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինՀաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին.ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՀորդորում եմ բոլորին ուղարկել այս նամակը COP29-ի պատվիրակներին. Միքայել ԳրիգորյանԱնհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Հենրիխ Դանիելյանը կոչ է անում միանալ ֆլեշմոբինՃապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ տիեզերք են ուղարկել փայտե արբանյակԻնչպես հոգ տանել ծանր հիվանդների մասին ու մնալ առողջՎե՛րջ տվեք այս ապօրինությանը, միտումնավոր «Գոյ»-ը վերացնում են. Մհեր ՄեսրոպյանԿարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»...Մի քանի նշան, որ Դուք հասել եք հոգևոր հասունությանԲոլորը կիմանան՝ ով է ուզում «փրկել», ով չի ուզում «փրկվել». «Գոյ»-ը փաստեր կներկայացնիApple-ը «լրջորեն մտածում է» ստեղծել ակնոցի նման սարք, որը կմիանա iPhone-ինՑանկանում եք կրծքային եւ որավայնային հիվանդությունների բուժման արդի մոտեցումներ մինիմալ ինվազիվ մեթոդներով, ուրեմն շտապեք «Աստղիկ» բկԲույրերը կարող են բուժել վերքերը.գիտնականներ Մի քանի հիշեցում բաց սրտով ապրողների համարԱհա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԶավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ)Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունըՄասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՄխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. ՏիկնիզյանԱրմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ)Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականինՊուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովինԹքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ․ Եղիշե Մելիքյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top