ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՆոյեմբերի 8-10-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի Սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի սամբոյի հավաքականը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով. ՏՂԱՄԱՐԴԻԿ. Կարեն Սարգսյան 58 կգ, Նարեկ Դալլաքյան 64 կգ, Կառլեն Մահինյան 71 կգ, Բորիս Շատվերյան 79 կգ, Վահագն Չալյան 88 կգ, Արսեն Խանջյան 98 կգ։ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈ -Համլետ Սուքիասյան 58 կգ, Մայիս Ներսեսյան 64 կգ, Մհեր Մերջանյան 71 կգ, Սարգիս Վարդանյան 79 կգ, Ավետիս Պողոսյան 88 կգ, Արման Ավանեսյան 98 կգ։ ԿԱՆԱՅՔ - Արփինե Ամիրյան 50 կգ, Մելինե Մամիկոնյան 54 կգ, Աննա Մկրտչյան +80 կգ։ ԿԱՆԱՅՔ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈ - Արփինե Տոնականյան 50 կգ և Սրբուհի Հովակիմյան 54 կգ։ Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ֊ի դրոշի ներքո հանդես եկող Արցախից բռնի տեղահանված մարզիկներ - Դավիթ Հովսեփյան 58 կգ, Արսեն Կարապետյան 79 կգ և Դավիթ Գրիգորյան 98 կգ։ Մեր հավաքականը Աստանա է մեկնել գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի ուղեկցությամբ։ Սպասենք մեր մարզիկների հաղթական մրցելույթներին։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ