Ճապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ տիեզերք են ուղարկել փայտե արբանյակ
ՀասարակությունՃապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ տիեզերք են ուղարկել փայտե արբանյակ, ինչը կարող է փոխել այս ոլորտում նյութերի կիրառման պրակտիկան, գրում է The New York Times-ը:
Նրանցից տարիներ են պահանջվել, որպեսզի մշակեն խորանարդաձև արբանյակը, որը տիեզերք է արձակվել է SpaceX հրթիռով՝ Ֆլորիդայի Քենեդու տիեզերական կենտրոնից։ Դեկտեմբերից սկսած՝ այն վեց ամիս կանցկացնի Երկրի ցածր ուղեծրում:
Կիոտոյի համալսարանի մի խումբ հետազոտողներ LignoSat-ի կոնցեպտը մտածել են ճապոնական Sumitomo Forestry փայտանյութ արտադրող ընկերության հետ համագործակցությամբ: Նրանց նպատակն է ստուգել, թե ինչպես են վերականգնվող նյութերը, ինչպիսին է փայտը, պահպանվում տիեզերքում, որտեղ կլիմայական ծայրահեղ պայմաններ են, կան վնասակար տիեզերական ճառագայթներ և արևային էներգետիկ մասնիկներ: Բացի դրանից՝ գիտնականները հուսով են, որ նոր արբանյակը հավելյալ աղտոտիչներ չի թողնի մթնոլորտում։
«Նախկինում ոչ ոք չէր մտածել փայտ օգտագործել հրթիռային գիտության ոլորտում,- թերթին ասել է Կիոտոյի համալսարանի անտառագիտության և կենսանյութերի գիտության պրոֆեսոր Կոջի Մուրատան, որն աշխատել է արբանյակի վրա,- Շատ ինժեներներ կարծում էին, որ փայտը հին տեխնոլոգիա է և չի կարող կիրառվել ժամանակակից տեխնոլոգիաներում»: