Պուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հաղորդավարը Պուտինին հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի նախագահը նրան հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում անցկացվելիք կլիմայական համաժողովին։
«Կանչել է: Բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ (Իլհամ) Ալիևի հետ պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված լինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը»,-նշել է Պուտինը։