«Հրապարակ». Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ աղմկահարույց դրույթներ, մեր տեղեկություններով, արժանացել են նաեւ օտարերկրյա որոշ դեսպանների ուշադրությանը, որոնք թեպետ անվերապահ աջակցում են Փաշինյանին, սակայն որոշ շրջանակներում կարծիք են հայտնել, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են։ Խոսքը քվեարկությունից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, արտակարգ դրություն հայտարարելու եւ դրա hիման վրա ընտրական գործընթացը չեղարկելու` նոր քվեարկություն նշանակելու մասին է, որի իրավունքը, ըստ նախագծի, ստանում է գործող վարչապետը։
Սա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստվում է ցմահ իշխել եւ սրանով ապահովագրում է իր իշխանությունը, որպեսզի եթե քվեարկության արդյունքում չվերընտրվի, ինչ-ինչ պատրվակներով արտակարգ դրություն հայտարարի ու նոր քվեարկություն անցկացնի։ Նշենք, որ ԱԺ-ում այսօր լսումներ կանցկացվեն ԸՕ փոփոխությունների թեմայով»: