Թրամփը մտադիր է խոսել Պուտինի հետ
ՄիջազգայինԹրամփը մտադիր է խոսել Պուտինի հետ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դրական է պատասխանել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում շփումների հեռանկարի մասին հարցին։
Այս մասին նախագահական ընտրությունների հաղթողն ասել է NBC հեռուստաալիքին տված հեռախոսազրույցում։
Նա հավելել է, որ դեռ չի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց` «Կարծում եմ՝ մենք կխոսենք»։
Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հեռախոսազրույցի փաստը, սակայն զրույցի մանրամասները չի հրապարակել։
Նա ասաց, որ Հարրիսը վստահեցրել է իրեն, որ նա հանձնառու է ապահովել իշխանության խաղաղ անցումը, և ինքը «համաձայն է այդ մոտեցմանը»: