Ահա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է
ՀասարակությունԻնչպես նշում են Պիտսբուրգի համալասարանի մասնագետները, դա պայմանավորված է սննդակարգում ձկնային ուտեստների օգտագործմաբ:
Ճապոնացիներն ամեն օր օգտագործում են մոտավորապես 100 գրամ ձուկ, ինչի պատճառով, անգամ ծխելու բարձր մակարդակի առկայության պարագայում, որը կազմում է բնակչության 47%-ը, երկրում նկատվում են սրտի իշեմիկ հիվանդությունների բավականին ցածր մակարդակ(հատկապես տղամարդկանց մոտ):
Բժիշկները ուսումնասիրել են տարբեր ազգությունների 868 տղամարդկանց մոտ օմեգա 3 ճարպաթթվի մակարդակը և պարզել, որ ամենաբարձր ցուցանիշները ճապոնացիների մոտ է:
Արյան նմուշները ցույց են տվել, որ անկախ բարձր ճնշումից ու օրգանիզմում տրիգլիցերիդների քանակությունից, ճապոնացի տղամարդկանց մոտ առկա է եղել ամենաքիչ կարծրացած կորոնար զարկերակները:
Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական գոնե 2 անգամ օգտագործել յուղոտ ձուկ: Սրտի հիվանդությունների կանխարգելման համար կարող եք օգտագործել սաղմոն, ծովատառեխ, սկումբրիա, թյուննոս ու սարդինա, իսկ քրոնիկ սրտային հիվանդների համար ցանկալի է օրական օգտագործել գոնե 1 գրամ օմեգա 3 ճարպաթթու, որով այդքան հարուստ է ձուկը:
Աղբյուրը՝ trental.ru