Պահեր, որոնք պետք է բաց թողնել. հոգեբանի խորհուրդը
ՀասարակությունԴուք նույն բանն անում էիք կրկին ու կրկին՝ հույս ունենալով այլ արդյունք ստանալ…
Դուք դրանցից շատ ամուր եք կառչել… Շատ երկար…
Ամուր կառչել էիք կոշիկներից, որոնք այլևս չեն համապատասխանում ձեզ և հագուստներից, որոնք վաղուց նորաձևությունից դուրս են եկել: Կառչել էիք բաներից, որոնք անպիտան են դարձել, անօգուտ իրերից, որոնք կորցրել են իրենց փայլը:
Այս բոլոր իրերը ժամանակին նոր էին ու գեղեցիկ, բայց այսօր դրանք հնացած ու մաշված են:
Դուք հետևել եք վատ սովորություններին և ամեն ինչ արել եք, ինչպես նախկինում՝ կառչելով հին շաբլոններին, որոնք անմտորեն օգտագործում եք ձեր ամբողջ կյանքը: Դուք նույն բանն եք արել կրկին ու կրկին՝ հուսալով, որ այլ արդյունք կստանաք: Զարմանալի չէ, որ չեք կարողացել հասնել ձեր ուզածին, քանի որ ընդհանրապես առաջ չէիք գնում:
Դուք կառչում էիք սխալ հարաբերություններին՝ անտեսելով բոլոր ահազանգերը և արդարացնելով ուրիշների սխալ վարքը:
Դուք կառչում էիք ձեր կոտրված սրտից՝ հպարտորեն պահելով ձեր ցավը և մերժելով երջանիկ լինելու ցանկացած հնարավորություն: