Դեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, դա է իմ մոտիվացիան. Տիկնիզյան
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է մոտիվացիայի և միջազգային մրցաշարերի մասնակցելու սահմանափակումների մասին.
«Հայաստանի հավաքականի շնորհիվ ես միջազգային մրցաշարերի փորձ ունեմ: Իսկ եթե խոսենք մոտիվացիայի մասին, ապա մեր ներքին առաջնությունում այն միշտ էլ կա: Ես 25 տարեկան եմ, սակայն դեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, սա է իմ մոտիվացիան, ինչպես մյուս բոլոր տղաներինը:
Եթե խոսենք եվրագավաթների մասին, ապա այո՛, մենք այժմ բարդ իրավիճակում ենք, ոչինչ չի մնում, քան ներքին առաջնությունում աշխատելը»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը: