Ինչու էր Իլոն Մասկը աջակցում Թրամփին․ Reuters
ՄիջազգայինSpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հսկայական ազդեցություն կստանա իր սատարած Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելուց։ Այս մասին գրում է Reuters-ը։
SpaceX-ի նախկին ավագ աշխատակիցը, անանուն մնալու պայմանով, գործակալությանը ասել է, որ Մասկը Թրամփի վարչակազմը տեսնում է որպես միջոց՝ ազատվելու բազմաթիվ զսպող օրենքներից, որոնք խանգարում են իրեն անել այն, ինչ ցանկանում է:
Ըստ Reuters-ի՝ Մասկը հուսով է չորս տարվա ընթացքում ստիպել ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությանը դադարեցնել վերահսկողությունը Tesla-ի ներկայիս վարորդների աջակցության անվտանգության համակարգերի՝ «ավտոպիլոտի» նկատմամբ:
Գործակալության զրուցակիցը պնդում է, որ միլիարդատերը կցանկանար նաև հասնել որոշումների ընդունմանը, որոնք անհրաժեշտ են Tesla-ի կողմից նախագծվող ինքնավար մեքենաների և «ռոբոտաշինության» զարգացման համար։