Մեդվեդևը հայտնել է՝ ո՛ր միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը
ՄիջազգայինԱյն միգրանտները, ովքեր չեն աշխատում կամ չեն սովորում, պետք է վերջնականապես լքեն Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկանում ենք Մեդվեդևի VKontakte-ի էջից։
«Եթե ինչ-որ մեկը գտնվում է մեր երկրի տարածքում և չի աշխատում կամ չի սովորում, նա պետք է ի վերջո լքի մեր երկիրը», - ասել է Մեդվեդևը միգրացիոն պետական քաղաքականության վերաբերյալ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ։