Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունն ամբողջ պատասխանատվությամբ, չէի լինի այստեղ․ Գալյան
ԻրավականԱրդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«Ես կարծում եմ, որ բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հանցավոր ազդեցություն»,- նշեց նա։
Հարցին, թե պատրաստ է կրել այն բոլոր մեղադրանքների պատասխանատվությունը, որոնք ուղղվում են իշխող ուժին, Գալյանը պատասխանեց. «Նախարարի պաշտոնում իմ համաձայնությունը տվել եմ ամբողջ պատասխանատվության գիտակցմամբ, եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ամբողջ պատասխանատվությամբ, չէի լինի այստեղ»։