ՀՀ կառավարությունը հավանություն տվեց վեճերի խաղաղ կարգավորման կոնվենցիաների վավերացմանը
ԻրավականԿառավարությունն այսօր հավանություն տվեց Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
«Դատարանն ընձեռում է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի պահպանման և զարգացման, ինչպես նաև սահմանված իրավական նորմերի շրջանակներում վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմների հասանելիություն, ուստի անհրաժեշտ է ընթացք տալ Հայաստանի Հանրապետության` Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցելու գործընթացին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կոնվենցիաների վավերացման համար անհրաժեշտ է Հայաստանի ՍԴ-ի որոշումը հիշյալ կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Նշենք, որ այս պահին Հայաստանի մասնակցությամբ Դատարանում քննվում են երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո: