Էրդողանը տիկնոջ հետ մեկնել է Հունգարիա
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին իր տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էրդողանի հետ միասին Հունգարիա են մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքական և անվտանգային հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։ Նշենք, որ Էրդողանը Բուդապեշտ է գնացել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից, ուր գտնվում էր՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետության ղեկավարների խորհրդի 11-րդ գագաթնաժողովին» մասնակցելու նպատակով։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա՝ Բուդապեշտ։