Զելենսկու համար ամեն ինչ ավարտված է, այլևս չի լինի ռազմական օգնություն ԱՄՆ-ից. Եվրոպական փորձագետ
ՄիջազգայինԶելենսկին պետք է հասկանա, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ից Ուկրաինային ռազմական օգնություն չի ցուցաբերվի։ Նման կարծիք է հայտնել հոլանդացի վերլուծաբան, աշխարհաքաղաքական փորձագետ Յոսթ Նիմոլլերը։
«Կարծում եմ՝ Զելենսկու համար ամեն ինչ ավարտված է: Նա պետք է հասկանա, որ ԱՄՆ-ից այլեւս ռազմական օգնություն չի լինելու։ Եվրամիության կողմից դեռ կարող է լինել որոշակի աջակցություն, բայց դա շատ չի լինի։
ԵՄ-ն չունի բավականաչափ զենք ու գումար այս պատերազմը շարունակելու համար։ Այնպես որ, եվրոպական երկրները նույնպես ստիպված կլինեն կանգ առնել»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ Թրամփը դժվար թե թույլ տա ՆԱՏՕ-ն կրկին օգտագործել Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Նիմոլլերը կարծում է, որ Թրամփը, որպես գործարար, նախ կկենտրոնանա Միացյալ Նահանգների հետ աշխատելու վրա՝ «որպես առևտրային սուբյեկտ»:
«Թրամփը կոմերցիոն մարդ է, և նա ԱՄՆ-ին տեսնում է որպես ընկերություն մի աշխարհում, որտեղ պետք է բիզնես վարել այլ երկրների հետ»,- հավելել է նա։