«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է. մանրամասներ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեքշաբթի օրը կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում թեեւ սպասվում էր, որ օրակարգային հարցերի մեջ պետք է լիներ նաեւ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները այս մասին լռում են:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ իր «փոքրացած» թիմակիցներին պատմել է, թե ինքը Փաշինյանին բացատրել է, որ չպետք է տրվել այն երիտասարդների էմոցիաներին, որոնք ելույթ են ունեցել իր դեմ ՔՊ հայտնի նիստում:
Իհարկե, Քոչարյանը «Հանրային»-ի եթերում խոստացել էր, որ հոկտեմբերին հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի և ԱԺ նիստ կհրավիրվի, սակայն չի կատարել խոստումը: Նա ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը»: