«Փաստ». Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Այն, որ վերջինս պատրաստվում է ազատվել պաշտոնից, «Փաստը» տեղեկացրել էր դեռևս ապրիլին: Մեր ունեցած տեղեկություններով, այն ժամանակ, ինչպես ասում են՝ վերջին պահին, Հայրապետյանին հորդորել են սպասել: Եվ ահա, կես տարի անց, փաստորեն, եկել է ժամանակը:
Ժամանակին մենք նաև տեղեկացրել էինք, որ այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ ԱրմենԴանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»: Երեկ կառավարության մեր աղբյուրները վերահաստատեցին տեղեկությունները, որ հենց նա էլ նշանակվելու է: