Դեպի Ուրարտու. բրիտանացի հնագետները վերծանել են դեպի Նոյյան տապան տանող քարտեզը (ՖՈՏՈ) Բայդենի վարչակարգը վերջին 4 տարիների ընթացքում, այլևս դառնում են անցյալ, և առաջիկայում սպասվում են նոր, լրիվ այլ, իրականություն Հարիսի կողմնակիցների շրջանում «սգո տրամադրություն» է. NBC News Ինչպես է Պուտինն արձագանքել ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքներին Հրաժարականի դիմում է ներկայացրել ՍԱՏՄ ղեկավարը Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը․ Վիճակագրական կոմիտեն տվյալ է հրապարակել Արդի մոտեցումներով եւ հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում․ նշվեց «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65 ամյակը ՇՏԱՊ. Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել Երիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ

Արդի մոտեցումներով եւ հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում․ նշվեց «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65 ամյակը

Մշակութային

2024թ. լրանում է հայ նշանավոր նկարիչ-արձանագործ, «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:  Տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է նաև արձանի տեղադրման 65-րդ տարին։

Կես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել այս արձանը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։

ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Երվանդ Քոչարի թանգարանն արձանի հարակից տարածքում իրականացրեց արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում, որն ուղղված էր մեծ հայի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։

«Նմանօրինակ միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ինքնաճանաչողության և մեր պատմական հիշողության ամրապնդմանը, յուրատեսակ ազդակ են հանդիսանում բոլորիս համար, հատկապես՝մեր երիտասարդության ․․․»,-  բացման խոսքում նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

Քոչարը համարում էր, որ մոնումենտալ քանդակները օժտված են մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ, դրանք կարող են ազդել մարդկանց հոգիների և  մտքերի վրա,փորձելով արթնացնել նրանց խիղճը և նպաստել հոգևոր վերածննդին,իսկ ահա  տեղադրված լինելով մարդաշատ վայրերում՝ դրանք ակամայից կատարում են իրենց առաքելությունը, փորձելով ամրապնդել մեր ազգային և պատմական հիշողությունը։

Կարինե Քոչարն ընդգծում է, որ իրականում Քոչարի ամբողջ երևանյան շրջանը  նվիրված է այնպիսի աշխատանքների, որոնք ուղղված են ազգային արժեքների վերահաստատմանը և իզուր չէ, որ  մաէստրոն համարվում է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ռահվիրա, քանի որ իր ողջ երևանյան շրջանի ստեղծագործական ընթացքը նվիրեց նման ստեղծագործությունների իրականացմանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց արձանի ստեղծման ստեղծագործական պատմությունը՝ ըստ մաէստրո Քոչարի թողած գրառումների: Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ «Թմբաթա» նվագախումբը։

Սասունցի Դավիթ արձանի վրա  իրականացվեց լուսային ցուցադրանք, որն ուղեկցվեց սցենարային մշակմամբ և նորարարական այլ էֆեկտներով, ձայնային ձևավորումներով, իսկ ահա Սասունցի Դավիթ արձանի պատվանդանի վրա՝ ցուցադրվեց  արձանի ստեղծումը ներկայացնող լուսանկարներ, խրոնիկ կադրեր։

Հավելենք, որ միջոցառումն ուղղված էր ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանն, այն իրականացրեց­­­­ Երվանդ Քոչարի թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված դրամաշնորհով:





Դեպի Ուրարտու. բրիտանացի հնագետները վերծանել են դեպի Նոյյան տապան տանող քարտեզը (ՖՈՏՈ)Բայդենի վարչակարգը վերջին 4 տարիների ընթացքում, այլևս դառնում են անցյալ, և առաջիկայում սպասվում են նոր, լրիվ այլ, իրականությունՀարիսի կողմնակիցների շրջանում «սգո տրամադրություն» է. NBC NewsԻնչպես է Պուտինն արձագանքել ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքներինՀրաժարականի դիմում է ներկայացրել ՍԱՏՄ ղեկավարըՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը․ Վիճակագրական կոմիտեն տվյալ է հրապարակելԱրդի մոտեցումներով եւ հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում․ նշվեց «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65 ամյակըՇՏԱՊ. Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրելԵրիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվՓաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբՕդի ջերմաստիճանը կնվազիՇՏԱՊ. Ձերբակալվել է Անաստաս ԻսրայելյանըՎլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել էԹրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ընտրություններում իր հաղթանակի մասինԴեմոկրատականները կարող էին հեշտությամբ հաղթել Թրամփին, եթե... Ռոբերտ Մարգարյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ինԹրամփն արդեն իսկ հավաքել է ընտրիչների 277 ձայն՝ ապահովելով իր հաղթանակը ընտրություններում․ Fox NewsԱնկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո․ Թուրքիայի ԱԳ նախարարԼույս չի լինիԹրամփն այս պահին անհրաժեշտ 270-ից, ունի 247 ձայն եւ եւս 64-ը ստանալու մեծ շանսերԻսկ ինչու ազգը չալեկոծվեց, երբ անվանափոխվում էր Լոռին մայր հայրենիքի գիրկը վերադարձնողի անվան փողոցըԵթե, Ռաուլը գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, ես երջանիկ կլինեմ. Տիկնիզյան Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ ՉԼ.«Ռեալի», «Մանչեսթեր Սիթի» խոշոր անակնկալ պարտությունները, օրվա այլ արդյունքներ (տեսանյութ)Երեւանի ավագանիում «մանթո» վիճակ էՀեռուստասերիալի սցենարիստ Աննա Մելիքյանին դատի են տվել... բնակարանի «ռեմոնչիկները»Հարրիսի նախընտրական շտաբն ավելի ու ավելի է նյարդայնանում. ABC«Հրապարակ». Արցախցիների վախից ձգում են ծրագիրը«Ժողովուրդ». ԱԺ-ն սեւ խավիար է գնել «պետության կարիքների համար»Ինչու Նեթանյահուն թեժ պահին հեռացրեց Պաշտպանության նախարարինՀանրապետականները, նախնական տվյալներով, կվերցնեն նաեւ ԱՄՆ Սենատի մեծամասնությունը«Հրապարակ». Սիսիանը համայնքապետը պարգեւատրել է հարազատ քեռուն«Ժողովուրդ». ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնումԲուքմեյքերները Թրամփի հաղթելու շանսերը գնահատում են 94%«Ժողովուրդ». ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան եւ ինչո՞ւՌուսական բանակը հարձակում սկսեց դեպի արևմուտք՝ դեպի Դնեպրոպետրովսկի շրջան. Bild (MAP)Նախնական տվյալներով, Թրամփը հաղթում է զգալի առավելությամբՈւկրաինայում քահանան «կանխատեuել է» աշխարհի վերջը, եթե Թրամփը հաղթի ընտրություններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի՞նչ երեսով է նախարար Մկրտչյան Նարեկը շարունակելու պաշտոնավարել. ԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն ԱշոտյանՀոգեբանից 3 խորհուրդ, որոնց շնորհիվ կսկսեք սիրել ինքներդ ձեզՏիեզերական խայտառակություն՝ ընտրական նախապատրաստությունների ֆոնինԻսրայելի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց` պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու որոշման պատճառովՕրվա մի քանի կանոն, որ կփոխեն քո կյանքըԻլոն Մասկը ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին կհետևի Դոնալդ Թրամփի հետ3-րդ ուժին միացել է նաեւ «Արցախը մենք ենք» նախաձեռնությունըՉեմպիոնների լիգա. «Ռեալ»-«Միլան», «Լիվերպուլ» - «Բայեր». Մեկնարկային կազմեր Սոյայի կաթը պաշտպանում է օրգանիզմը վնասակար ճարպերից. գիտնականներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top