Դեմոկրատականները կարող էին հեշտությամբ հաղթել Թրամփին, եթե... Ռոբերտ Մարգարյան
Միջազգային«ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի համար ամենատարբեր պատճառները կարելի է նշել: Ես կանդրադառնամ մեկին, որն ամենայն հավանականությամբ վրիպելու է բոլորի հայացքից:
Այսօր Լոս Անջելեսում զրուցում էի հնդիկ երիտասարդ մի աղջկա հետ ու պարզվեց նա ընտրել է ոչ թե իր «ցեղակից» ու «սեռակից» Հարիսին, այլ Թրամփին:
Ընտրությունների նման արդյունքների գաղտնիքը գուցե հենց սրա մեջ է:
Արդեն մեկ տասնամյակից ավելի ապրելով ԱՄՆ-ում` կարող եմ վստահորեն ասել, որ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը չի կրում այն արժեքները, որոնք ԱՄՆ վարչակազմը փորձում է ամեն գնով քարոզել այլ երկրներում:
2016 և 2024 թվականների նախագահական ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ ԱՄՆ հասարակությունը հակառակ իր մասին ստեղծած տպավորության դեռ պատրաստ չէ կամ համարձակությունը չունի իր երկրի նախագահի պաշտոնում ընտրել մի կնոջ:
Դեմոկրատականները կարող էին հեշտությամբ հաղթել Թրամփին, եթե անցած չորս տարիների ընթացքում Բայդենի կողքին աճեցրած լինեին երիտասարդ տղամարդ քաղաքական գործիչի:
Դեմոկրատականները թույլ տվեցին երկու ճակատագրական սխալներ: Նախ ընտրություններ մտան ծերուկ ու քնկոտ Բայդենով ու ավելի վատը: Բայդենին փոխարինեցին Հարիսով», - գրել է ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: