Թրամփն այս պահին անհրաժեշտ 270-ից, ունի 247 ձայն եւ եւս 64-ը ստանալու մեծ շանսեր
ՄիջազգայինՎերջին տվյալներով, Թրամփ-Հարիսց ձայների հարակերակցությունը 247-214:
Այսպիսով, հաղթանակի համար Թրամփին մնում է եւս 23 ձայն: Այն դեպքում, երբ այս պահին 6 նահանգում, որոնք միասնաբար ունեն 64 ձայն, Թրամփն ունի զգալի առավելություն: Օրինակ Փանսելվանիում, որը տալիս է 19 ձայն, 93 տոկոս հաշվարկից հետո Թրամփն առաջատար է 51 տոկոսով` ընդդեմ Հարիսի 48-ի:
Ձայների ընդհանուր հաշվարկով եւս Թրամփն առաձատար է` 66,7 միլիոնով` ընդդեմ Հարիսի 61,8-ի: