Եթե, Ռաուլը գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, ես երջանիկ կլինեմ. Տիկնիզյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է խոսակցությունները, թե Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների թվում է։
«Ռաուլը Հայաստանի հավաքականո՞ւմ. Սա քիչ հավանական եմ համարում։ Եթե դա տեղի ունենա, ես երջանիկ կլինեմ: Նա լեգենդ է, ֆանտաստիկ անցյալ ունեցող ֆուտբոլիստ։ Եթե դա իրականանա, ապա ես երջանիկ կլինեմ»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։