Հարրիսի նախընտրական շտաբն ավելի ու ավելի է նյարդայնանում. ABC
ՄիջազգայինՀարրիսի նախընտրական շտաբն ավելի ու ավելի է նյարդայնանում, սկսած առաջին արդյունքներից, հաղորդում է ABC-ն։
Ըստ ալիքի աղբյուրի՝ թիմում տրամադրությունը նկատելիորեն վատացել է վերջին մի քանի ժամվա ընթացքում։
Եթե երեկոյի սկզբում դեմոկրատների կողմնակիցները զբաղված էին «երաժշտությամբ ու պարով», ապա այժմ բոլորն ուշադիր հետևում են CNN-ի հեռարձակմանը։
Նախնական տվյալներով՝ Թրամփը հաղթում է բոլոր առանցքային նահանգներում։
«Կարծում եմ՝ մենք պարտվում ենք»,- վկայակոչելով Հարիսի թիմի աղբյուրներից մեկին, մեջբերում է Fox News-ը։
Թրամփի հաղթելու շանսերը գերազանցում են 93%-ը, գնահատում է Polymarket առցանց կանխատեսումային հարթակը:
The New York Times-ը Թրամփի հաղթանակին 89% հավանականություն է տալիս;
Ըստ CNN-ի. «Անակնկալներ չեն եղել»: Քվեների կանխատեսվող հաշվարկը համապատասխանում է նախորդ ընտրություններում նախագահական մրցավազքի ընթացքին: