Հանրապետականները, նախնական տվյալներով, կվերցնեն նաեւ ԱՄՆ Սենատի մեծամասնությունը
ՄիջազգայինՀանրապետականները դեմոկրատներին զրկում են Կոնգրեսի վերին պալատի վերահսկողությունից, կանխատեսում է Fox News-ը։
Նախնականորեն Հանրապետական կուսակցությունն արդեն ստանում է Սենատի 100 մանդատներից 50-ը: Մինչդեռ նրանց հակառակորդներն ունեն 42 մանդատ։
Վերջնական սպասելիքներով, հանրապետականները կարող են ստանալ առնվազն 51 եւ առավելագույնը` 54 մանդատ:
Այսինքն, հաղթելու դեպքում Թրամփը կարող է ունենալ իշխանական ողջ համակարգի բացարձակ վերահսկողություն: Հաշվի առնելով, որ Կոնգրեսը նույնպես մնում է հանրապետականներին: