«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնում
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որեւէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ եւս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի:
Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ՝ անցած շաբաթ բուհի մասնաշենքերից մեկը հանձնվեց Ֆրանսիական համալսարանին, ինչի առթիվ անձնակազմը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա արեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում