Հայաստանը Հնդկաստանի տեղն են դրել, իրենք էլ սո՞ւրբ են. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականՍահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ահազանգում է, որ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության գործընթացը, կատարվել է ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենքների խախտումներով:
— ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն առանց իր պաշտոնից հրաժարական տալու՝ գնացել է ՔՊ գրասենյակ եւ մասնակցել կուսակցության վարչության նիստի: Եվ դա այն դեպքում, երբ ինքը դատախազությունում պատասխանատու է կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեպքերի հարցերով: Դրա հետ միասին էլ Արայիկ Հարությունյանը (կառավարության աշխատակազմի ղեկավար) եւ Գեւորգ Պապոյանը (էկոնոմիկայի նախարար) ասում են, որ Սրբուհի Գալյանը իրենց քաղաքական թիմի անդամ է: Այսինքն, իրենք Հայաստանը Հնդկաստանի տեղն են դրել, իրենք էլ սո՞ւրբ են: