Ինչ է սպասվում Գյումրիում
Այն, որ Գյումրին մնացել է առանց քաղաքագլխի, վերահաստատեց Շիրակի մարզպետ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
— Իսկապես, այս պահին Գյումրին չունի համայնքապետ, բայց այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է:
— Ինչպես է կառավարելի, եթե քաղաքապետարանի բոլոր վարչության պետերը հրաժարական են տվել:
— Բոլորը հրաժարական չեն տվել։ Աշխատակազմի ղեկավարը տեղում է, աշխատանքները հնարավորինս իրականացվում են։ Բնական է՝ առանց համայնքապետի է Գյումրին, բայց այս պահի դրությամբ որեւէ արտառոց խնդիր չկա:
— Իսկ ինչպե՞ս է լուծվելու քաղաքապետի նոր ընտրության հարցը:
— Նոր ընտրությունների հարցը կորոշվի ՏԻՄ օրենքով սահմանված կարգով, հերթականությամբ: Ավագանին հիմա պետք է արդեն նիստ հրավիրի, ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածու կամ պիտի առաջադրվի, կամ՝ ոչ, նիստ լինի, կամ՝ ոչ, որ սրանից բխող հետագա իրավական գործընթացներն իրականացվեն։ Եթե համայնքը չունի ղեկավար, եւ չընտրվի ավագանու նիստով նոր ղեկավար, բնականաբար, օրենքով պետք է առաջ գնանք: