Իսկ ինչու ազգը չալեկոծվեց, երբ անվանափոխվում էր Լոռին մայր հայրենիքի գիրկը վերադարձնողի անվան փողոցը
ՆերքաղաքականՎրաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական էջում տեղադրված Լոռվա պատկանելիության հարցը խեղաթյուրող հայտարարությունը ալեկոծել է ՀՀ հասարակությանը, կամ գոնե դրա առողջ հատվածին։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ հարց է բարձրացնում:
— Ցավալիորեն այդ նույն հատվածը չալեկոծվեց, երբ ազգային սոուսով, բայց իրականում աշխարհաքաղաքական կոնյուկտուրայով պայմանավորված՝ ծափերի ներքո անվանափոխվում էր Լոռին Մայր Հայրենիքի գիրկը վերադարձնողի՝ Սարգիս Կասյանի անվան փողոցը։ Հորդորում եմ՝ պատմություն սովորել, պետք կգա: