Ավինյան Տիգրանի փոխարեն՝ Telcell-ն էր կախվել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՆԻԿՈԼԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ-1
(ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՊԵԿ-Ի ԿՈՂՄԻՑ 100 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մենակ նիկոլական Հայաստանում կարա Սոցապ նախարարի ռեստորանը 100 մլն դրամի ստվերային շրջանառություն ունենա, ու նա շարունակի Սոցապ նախարար աշխատել:
**
ՆԻԿՈԼԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ-2
Մենակ Նիկոլի վախտ կարա ՊԵԿ-ը 1,3 մլրդ-ից ավել տուգանի տնտեսվարողներին, երկրում ստվերը, կոռուպցիոն հովանավորչությունը ծաղկեն, իսկ արեւմտյան հարցումներով երկրի ցուցանիշը անդադար վերելք ունենա:
**
ԿԵՐ ՈՒ ՍՈՒՍ
Ըստ օդում պտտվող լուրերի, եթե Աննա Հակոբյանի միլիոնանոց ընթրիքի մասնակիցները մեկական միլիոն են վճարել նրա ֆոնդին, ապա ռեստորանի տերը 1 մլն-ի կեր ա տվել սաղին:
**
ԱԼԵՆԸ ԱՆԴՈՆԻՑ ՀԵՏ ՉՄՆԱՑ
(«ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՄԲԱՍՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՀԵՏԵՎԻՑ, ԵՎ ԵՍ 6 ՏԱՐԻ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՄ ՆՐԱ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ»` ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե Անդոնը հանձնաժողովում է բամբասում բոլորից, ապա իր շեֆ Ալենը ՔՊ-ի կին պատգամավորներին հավաքել, տարել ա ռեստորան, եւ ինչպես ասում են` «Կնիկներով հավաքվել են, մի լավ բամբասել, սրտները հովացել է, տուն են գնացել»:
**
ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵՆՆԵՐԸ
«Պետք չէր դատախազին վերեւում նստեցնել, որովհետեւ ինձ մոտ տպավորություն էր, թե սովետական դատավարություն է. ներքեւում ամբաստանյալներն են, իսկ վերեւում` դատախազն ու դատավորը»։
Ալեն Սիմոնյան
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունենում, ուղղակի Աննան եկեղեցու տասնորդը չմուծող անհավատներին տանում է սատանայի դաշտ։
**
ՔՈՌ ԷՇԻՆ` ՔՈՌ ՆԱԼԲԱՆԴ
(ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՍԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ. ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հնագետների` Անդոնը վախենում է «տրոյական ձիու» էֆեկտից, բայց, ըստ որոշ վերլուծությունների, այս իշխանությունը կործանվելու է «Բաաղամի էշի» շատախոսության պատճառով։
**
ԿՈՐԵԱՅԻ ՈՐԲԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
(ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐԵԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սահմանազատման հանձնաժողովի` կորեացիները տեսնելով, որ Նիկոլը հաճույք է ստանում Հայաստանի տարածքները անկլավի անվան տակ Ադրբեջանին զիջելով, Ուկրաինան իրենցով անելուց հետո` Նիկոլից պահանջելու են «Կորեայի ձորը»;