Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-«Միլան», «Լիվերպուլ» - «Բայեր». Մեկնարկային կազմեր
ՍպորտՉեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կընդունի իտալական «Միլանին», իսկ անգլիական «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում կմրցի Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Ռեալ». Լունին, Մենդի, Միլիտաո, Ռյուդիգեր, Վասկես, Վալվերդե, Չուամենի, Մոդրիչ, Բելինգեմ, Վինիսիուս, Մբապե։
«Միլան». Մենյան, Էրնանդես, Թոմորի, Թիաու, Էմերսոն, Ռեյնդերս, Ֆոֆանա, Մուսա, Լեաու, Պուլիշիչ, Մորատա։
«Լիվերպուլ». Կելեհեր, Ալեքսանդր-Առնոլդ, Վան Դեյկ, Կոնատե, Ցիմիկաս, Ջոնս, Գրավենբերխ, Մաքալիսթեր, Սալահ, Դիաս, Գակպո։
«Բայեր». Հրադեցկի, Հինկապի, Տահ, Տապսոբա, Գրիմալդո, Ֆրիմպոնգ, Ջակա, Պալասիոս, Գարսիա, Վիրց, Բոնիֆեյս։
Հանդիպումները մեկնարկելու են Երևանի ժամանակով 00:00-ին: