Օրվա մի քանի կանոն, որ կփոխեն քո կյանքը
ՀասարակությունԵրեք օրվա կանոնը այն է, որ դուք ամեն երեք օրը մեկ անգամ նոր հնարավոր նպատակներ եք դնում, որոնք հետագա երեք օրվա ընթացքում իրականացնելու եք:
Եռօրյա ժամկետը շատ քիչ է հսկայական նպատակ իրականացնելու համար, այդ պատճառով դուք պետք է հիշեք, որ նպատակը պետք է իրական և նման կարճ ժամանակահատվածում հասանելի լինի: Հենց այդ փոքրիկ նպատակները մեկ մեծ երազանքի բաղկացուցիչները կդառնան:
Երեք օրվա կանոնի շնորհիվ դուք համակարգված եղանակով կամրապնդեք ինքնավստահությունը և կտեսնեք ձեր աշխատանքի իրական արդյունքը: Ամեն անգամ հաջողության հասնելով`դուք լավ մոտիվացիայի նոր լիցք կստանաք, որպեսզի առաջ շարժվեք: Դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ սեփական աշխատանքի պտուղները քաղելը: Չէ որ անկումները և վերելքները հատուկ են ցանկացած գործի, սակայն ոմանք հետևում են միշտ տոնուսի մեջ լինելու սկզբունքին, իսկ մյուսներն արդյունքների են սպասում, որպեսզի հետո շարունակեն իրենց գործը: Այդ պատճառով եռօրյա հաջողությունները ձեզ կխթանեն նոր աշխատանքի համար:
Նույն եղանակով անհրաժեշտ է խթանել նաև ֆիրմայի մյուս աշխատակիցներին և ձեր մտերիմներին: Հոգ տարեք, որ յուրաքանչյուր գործում ձեր բոլոր ենթակաները և ընտանիքի անդամները եռօրյա հաջողությունների մոտիվացիա կունենան: Նրանք կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, ինչը նրանց ավելի շատ ուժեր և էներգիա կտա նոր գործեր կատարելու համար: Այդպիսի խթաններ կարող են դառնալ ձեր աջակցող խոսքերը, փոխհատուցումները, փոքրիկ նվերները, անձնական զրույցը (աշխատավայրում) կամ հանդիպումը (ռոմանտիկ ընթրիքը):