ՇՏԱՊ. Կլոնավորում են մեր պրոֆիլը՝ օգտագործելով մեր նկարներն ու հրապարակումները. Հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է
ԹեմաՀայտնի Տեղեկատվական անվտանգության փորձագետ, Friend ընկերության ղեկավար Արսեն Լեւոնյանը զգուշացնում է.
Սիրելի՛ ընկերներ, սոցցանցերում նոր խաբեության մեթոդ է շրջանառվում, որի նպատակն է՝ օգտագործել մեր վստահությունը՝ գումար կորզելու համար։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում
Հանցագործները կլոնավորում են մեր պրոֆիլը՝ օգտագործելով մեր նկարներն ու հրապարակումները, և ստեղծում են հաշիվ, որը շատ նման է մեր իրական էջին։ Այնուհետև նրանք ավելացնում են մեր ընկերներին և որոշ ժամանակ անց Messenger-ով կապ հաստատում նրանց հետ՝ ներկայանալով որպես մենք։ Նրանց հաղորդագրություններում պատմվում է «ծանր իրավիճակի» մասին, ինչի արդյունքում նրանք խնդրում են գումար փոխանցել:
Եվս մեկ քայլ՝ հանցագործները հաճախ ուղարկում են հղում՝ պատճառաբանելով, որ գումարը պետք է փոխանցվի հիվանդանոցի ծախսերը փակելու համար։ Սակայն իրականում այդ հղումները նախատեսված են անձնական կամ բանկային տվյալներ կորզելու համար։
Ինչպես պաշտպանվել
Պաշտպանե՛ք ձեր տվյալները, եղե՛ք զգոն և հիշե՛ք, որ ցանկացած կասկածելի հաղորդագրություն ստանալիս կարևոր է ստուգել դրա իսկությունը։