Սոյայի կաթը պաշտպանում է օրգանիզմը վնասակար ճարպերից. գիտնականներ
ՀասարակությունԻնչպես նշում է gogetnews.info-ն, հավանաբար սոյայի սպիտակուցը վերականգնում է հիմնական ազդանշանային ճանապարհը դեպի լյարդ՝ ներազդելով ճարպի նյութափոխանակության վրա:
Գիտնականները հատուկ համեմատել են կաթի կամ սոյայի սպիտակուցներ պարունակող դիետայի հիման վրա կերակրվող նիհար ու գեր առնետների լյարդը: Արդյունքում նիհար կենդանիների մոտ չի գրանցվել տարբերություն: Իսկ ահա սոյայի սպիտակուց օգտագործած գեր կրծողների մոտ նկատվել է լյարդում ճարպի ընդհանուր կուտակման ցուցանիշների 20% նվազում:
Նույն ծավալով, նվազել է նաև տրիգլիցերիդների կոնցենտրացիան, որոնք մեծ վտանգ են ներկայացնում սրտի համար:
Նշանակում է սայան կարող է պաշտպանել լյարդը ճարպային հիվանդությունից, որը կարող է առաջացնել լյարդային անբավարարություն:
Ինչպես նշում են մասնագետները, ճարպակալումը հանդիսանում է ճարպային հիվանդության զարգացման հիմնական գործոններից մեկը: Երբ ճարպը կուտակվում է օրգանում, որը չպետք է այն կուտակի, լյարդի աշխատանքը խախտվում է: