2026-ին MacBook-ը կստանա OLED էկրան և ավելի բարակ կլինի
ՀասարակությունApple-ն աշխատում է MacBook Pro նոութբուքի դիզայնի թարմացման վրա, որն ակնկալվում է, որ շուկա դուրս կգա 2026-ին, տեղեկացնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, որը մասնագիտացած է Apple-ի սարքերին առնչվող հարցերում։
Ըստ նրա՝ ի սկզբանե Apple-ը նախատեսում էր թարմացված MacBook Pro-ն թողարկել 2025-ին, սակայն տեխնիկական պատճառներով վերջնաժամկետը ստիպված է եղել տեղափոխել։ Լրագրողը գրում է, որ նոր նոութբուքը կստանա OLED էկրան, որը նման է Apple M4 պրոցեսորով iPad Pro պլանշետներում օգտագործվող էկրանին։
Նշվում է նաև, որ թարմացված MacBook Pro-ն կպատրաստվի ավելի բարակ կորպուսով, քան ներկա սերնդի մոդելը։ Երբ ընկերությունն անցավ Apple Silicon սեփական չիպերին, MacBook Pro նոութբուքի կորպուսը մի փոքր հաստացավ, սակայն, ըստ երևույթին, մշակողները որոշել են փոխել ուղեգիծը և հաջորդ սերնդի մոդելը դարձնել հնարավորինս բարակ:
Ակնկալվում է, որ թարմացված MacBook Pro-ի ապարատային հիմքը կլինի Apple M6 չիպը, որը, ամենայն հավանականությամբ, կարտադրվի 2 նմ պրոցեսի տեխնոլոգիայով։ Ընդլայնված պրոցեսորը թարմացված դիզայնի հետ համակցությամբ, պետք է բերի սարքի արդյունավետության զգալի աճի: